News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը «Մորտոն» օդապարիկով շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին, հասել է արեւմտաավստրալական Նորթհեմ քաղաքի միջօրեականին, որտեղից 11 օր առաջ սկսել էր թռիչքը Երկրի շուրջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:01-ին: Այսպիսով, Կոնյուխովը, հաղթահարելով 34,7 հազար կիլոմետրից ավելի, օդապարիկով շուրջերկրյա ճանապարհորդության արագության ռեկորդ է սահմանել՝ մոտ 11 օր, 5 ժամ եւ 31 րոպե (բացարձակ ճշգրիտ արդյունքը ավելի ուշ կորոշեն մասնագետները): Այժմ օդաչուն վայրէջքի է պատրաստվում:

«Վայրէջքի համար մենք կընտրենք ամայի շրջան՝ էլեկտրափոխանցման գծերից հեռու»,- ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Կոնյուխովի որդին՝ Օսկարը:

Մինչ այժմ նման ճանապարհոդություն է հաջողվել կատարել երկու անգամ՝ 1999 թվականին շվեյցարացի Բերտրան Փիքարին եւ անգլիացի Բրայան Ջոնսին (19 օր, 21 ժամ եւ 55 րոպե), 2002 թվականին՝ ամերիկացի Սթիվ Ֆոսսեթին (13 օր, 8 ժամ եւ 33 րոպե):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ