News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի Ժողովը (խորհրդարան) ձայների մեծամասնությամբ՝ 92 ձայն, հինգշաբթի երեկոյան ընդունել է Հանրապետության ընտրությունների օրենքում կատարված ուղղումները՝ իշխող կուսակցության եւ ընդդիմության միջեւ ձեռք բերված համաձայնության հիան վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տվյալ փոփոխությունների համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կստուգի 39.502 ընտրողների տվյալները, որոնք պետք է գրանցվեն: Այն ընտրողները, որոնք արտասահմանում են, չեն համարվում Մակեդոնիայի քաղաքացու անձնագիր ունեցող (171,5 հազար մարդ), նրանք կներառվեն ընտրական լրացուցիչ ցուցակներ, նրանց ընտրելու իրավունքը հաստատված է»,- նշված է խորհրդարանի ուղղումների մեջ:

Մակեդոնիայում ճգնաժամն սկսվել է 2015 թվականին, երբ Սոցիալ-դեմոկրատական միություն գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զորան Զաեւը հայտարարեց երկրի իշխող վերնախավի հեռախոսային բանակցությունների վարկաբեկող ձայնագրության մասին: 2015 թ. մայիսին Սկոպյեում տեղի ունեցան զանգվածային հանրահավաքներ՝ ինչպես ի պաշտպանություն գործող իշխանությունների, այնպես էլ ընդդիմության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ