News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մյունխենի հրաձգության մեջ կասկածվողի անունն է Դավիդ Ս., փոխանցում է Spiegel պարբերականը՝ չբացահայտելով ոչ տեղեկատվության աղբյուրը, ո՛չ էլ կասկածյալի մասին այլ մանրամասներ:

Ավելի վաղ Bild-ը հայտնել էր, որ շաբաթ օրը գիշերը ոստիկանությունը խուզարկություն է կատարել քաղաքի կենտրոնական շրջանում գտնվող բնակարանում, որտեղ կասկածյալն ապրել է ծնողների հետ: Բնակարանի գրոհը տեղի ունեցել նրա ծանոթների տեղեկատվությունից հետո, որոնք նրան ճանաչել են հանցագործության վայրից տեսաձայնագրություններում: Պարբերականի տեղեկություններով՝ կասկածյալի հայրը բերվել է ոստիկանական վարչություն:

Նշենք, որ ուրբաթ երեկոյան զինված անձը կրակ էր բացել «Օլիմպիա» առեւտրի կենտրոնի մոտ: Հարձակման հետեւանքով 9 մարդ է մահացել, 21-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Ոստիկանները հայտնել են, որ կրակողը եղել է 18-ամյա իրանցի: Հարձակումից հետո նա հայտնվել է քաղաքացիական պարեկային ծառայության աշխատակիցների կրակի տակ: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են հարձակվողի մարմինը: Ոստիկանության տվյալներով, հրաձիգը գործել է միայնակ եւ հավանական է, ինքնասպան է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ