News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները հետազոտության ընթացքում մաքուր տիտանից 3 անգամ ամուր համաձուլվածք են բացահայտել: Այս մասին գրում է The Economic Times-ը:

Հյուսթոնի Ռայսի համալսարանի պրոֆեսոր Էմիլյա Մորոսանի խոսքով՝ նոր գերամուր համաձուլվածքը ստեղծվել է բժշկական իմպլանտներ պատրաստելու համար:

«Պողպատի այս տեսակը նվազագույնը 3 անգամ ավելի ամուր է մաքուր տիտանից, որն այժմ օգտագործվում է ատամի շատ իմպլանտների համար, ինչպես նաեւ անոթները փոխարինելիս»,- ասել է Մորոսանը:

Հարկ է նշել, որ ծնկի եւ կոնքազդրային ժամանակակից տիտանե իմպլանտները կարելի է կրել շուրջ 10 տարի: Հետո դրանք մաշվում են եւ փոխարինելու անհրաժեշտություն է առաջանում: Նոր համաձուլվածքը կարելի է օգտագործել նաեւ սպորտային գույք եւ զանազան գործիքներ պատրաստելու համար:

Ըստ Informing-ի՝ գիտնականները պատրաստվում են մոտ ապագայում զարգացնել ստացված համաձուլվածքը, որը կոչվում է «բետա-տիտան-3-ոսկի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ