Մյունխենում հարձակում գործած տղամարդը օգտագործել Facebook սոցիալական ցանցը, իր զոհերին գայթակղելու համար, փոխանցում է The Daily Telegraph-ը: Հաղորդվում է, որ նա օգտագործել է կեղծ օգտահաշիվ՝ Սելինա Աքիմ անվամբ, ում անունից մարդկանց հրավիրել է առեւտրի կենտրոն, որտեղ ավելի ուշ կրակահերթ էր բացել: Նա իր զոհերին նաեւ ասել է, որ իբր այդ պահին հաստատությունն անվճար սնունդ է բաժանում: