News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնը պարզաբանում է հրապարակել 44-ամյա ծննդկանի մահվան վերաբերյալ:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Հուլիսի 21-ին «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական բաժանմունք է ընդունվել 45-ամյա Ն․Մ․Ա․- ը՝ «Հղիություն 38 - 39 շաբաթ, ռեզուս բացասական արյուն, բարդացած գինեկոլոգիական անամնեզ, առաջնային չբերություն 3 տարի, հղիություն արտամարմնային բեղմնավորումից հետո, զույգ պտուղ, առաջնածին 44 տարեկան» ախտորոշմամբ, բարձր ռիսկայնությամբ։

Պլանային կարգով կինը նույն օրը ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով։ Վիրահատությունն անցել է հարթ։ Ուշ հետծննդյան շրջանում սկսվել է ատոնիկ արյունահոսություն, նկատվել է մակարդելիության անկում, որը կոնսերվատիվ միջոցներով չի հաջողվել շտկել։ Առաջատար մասնագետների հետ խորհրդակցելուց հետո արյունահոսության դադարեցման եւ կնոջ կյանքը փրկելու նպատակով հեռացվել է արգանդը։ Հետվիրահատական շրջանում իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները, արյունահոսությունը դադարել է, վիճակը կայունացել, սակայն հաջորդ առավոտյան ժամը իննի շրջանում կնոջ վիճակը սկսել է վատանալ, ի հայտ են եկել ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի նշաններ։ Իրականացվել են կրկնակի խորհրդակցություններ առաջատար մասնագետների՝ հեմատոլոգի, նեֆրոլոգի, մանկաբարձ-գինեկոլոգի, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հետ, ինտենսիվ թերապիան շարունակվել է։ Զուգահեռ որոշվել է հիվանդին տեղափոխել «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ երկու բժշկական կազմակերպության տնօրենների փոխհամաձայնությամբ։

Կինը հուլիսի 22-ին տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շարունակվել է բուժումը՝ առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Նախնական տվյալներով կինը մահացել է ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունքում ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի պատճառով (արյան մակարդելիության ծանր խանգարում)։

«Շենգավիթ» ԲԿ-ի ողջ անձնակազմը ցավակցում է հարազատներին ու մերձավորներին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ