News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ազատ են արձակել 1.2 հազար զինվորականի, որոնք ձերբակալվել էին պետական հեղաշրջման փորձի հետ կապի կասկածանքով: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տեղի դատախազության աղբյուրին:

Նշվում է, որ հեղաշրջման փորձի հանգամանքների հետաքննության ընթացքում երկրի իշխանություններն առաջին անգամ են ազատ արձակում մեծ թվով ձերբակալվածների, որոնց նկատմամբ կասկածները չեն արդարացվել:

Հաղորդվում է նաեւ, որ զինվորականների մեծ մասը շարքային են:

Ավելի վաղ Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտարարել էր, որ հեղաշրջման փորձից հետո իշխանությունները շուրջ 11 հազար քաղաքացիների անձնագրերն ուժը կորցրած են ճանաչել, իսկ Թուրքիայի կրթական բարձրագույն խորհուրդն արգելել է երկրից հեռանալ բուհերի պրորֆեսորների եւ դասախոսների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ