Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ Tolo հեռուստաալիքը հաղորդել էր, որ պայթյունը որոտացել է Դեհմազանգ շրջանում ցույցի ժամանակ, երբ մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու էլեկտրահաղորդման գծի շինարարության նախագծերից մեկի դեմ:
Իշխանությունները հաստատել են, որ պայթյունն իրականացրել է մահապարտը: Նա ցույցին մասնակից երեք մահապատներից է եղել: Երկրորդ մահապարտի պայթուցիկ սարքը չի գործարկվել, իսկ երրորդին սպանել են ուժայինները: