Bild պարբերականը հրապարակել է Մյունխենի ենթադրյալ հրաձիգի լուսանկարը, որն առնվազն 10 մարդու է սպանել:
Պարբերականի տվյալներով՝ նրա անունն է Ալի Դավիդ Սոնբոլի: Տղան 18 տարեկան էր, երկու քաղաքացիություն ուներ՝ Գերմանիայի եւ Իրանի, հայրը տաքսու վարորդ է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
The Telegraph-ը նշում է, որ նա գործել է ուղիղ 5 տարի առաջ Ուտոյա կղզում նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի իրագործած սպանդի ազդեցությամբ: