Ադրբեջանում փոթորիկն ու հորդառատ անձրեւները զգալի վնաս են հասցրել հյուսիս-արեւմտյան շրջաններին: Ըստ contact.az-ի՝ առավելապես տուժել են Զաղաթալի եւ Բալաքյանի շրջանները:
Մասնավորապես, փոթորիկը քշել է տների եւ վարչական շենքերի տանիքները, տեղից ծառեր ու էլեկտրասյուներ է պոկել՝ խափանելով էլեկտրականության մատակարարումը: Բալաքյանի շրջանում վնասվել է նաեւ տեղի հիվանդոցի շենքի տանիքը:
Տեղական իշխանությունները քայլեր են ձեռնարկում՝ տարերքի հետեւանքները վերացնելու համար, հաշվարկում են հասցված վնասի չափը: