News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պարգեւատրվել են մարտի 29-ից ապրիլի 22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված «Միաձուլված սուր 2016» բազմազգ զորավարժությանը մասնակցած եւ աչքի ընկած բժիշկները, բուժքույրերը եւ բուժակները։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով զորավարժության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը շնորհակալություն են հայտնել բուժծառայողներին ցուցաբերած զորավարժության ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր պատրաստվածության եւ ակտիվության, ինչպես նաեւ առաջադրված խնդիրները ժամանակին եւ օպերատիվորեն իրականացնելու համար:

Մարտի 29-ից ապրիլի 22-ը ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը, ԱՄՆ զինված ուժերի 173-րդ բրիգադի կազմում մասնակցել է ԳԴՀ-ում կայացած «Միաձուլված սուր 2016» միջազգային զորավարժությանը, որի ընթացքում կազմավորված բժշկական վաշտի կազմում ապահովել է 2-րդ մակարդակում անձնակազմի բժշկական սպասարկում։ Զորավարժությանը մասնակցել են մոտ 5000 զինծառայողներ 15 պետություններից։ ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալի մասնակցության հիմնական նպատակն էր՝ դաշտային հոսպիտալի տեղափոխման, ծավալման աշխատանքների կազմակերպումը եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ պատերազմական պայմաններին առավելագույն մոտեցված իրավիճակներում հոսպիտալի ծավալման, վիրավորների եւ հիվանդների ընդունման, բուժօգնության ցուցաբերման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը, ՀՀ ԶՈւ դաշտային հոսպիտալի փաստաթղթաշրջանառության համապատասխանեցումը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին եւ այլն։

Զորավարժությանը ներգրավված հրամանատարական կազմի բարձրաստիճան սպաները գոհունակություն են հայտնել ՀՀ ԶՈւ զորախմբի պատրաստվածության, կազմակերպվածության եւ փոխգործակցելիության բարձր մակարդակի առումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ