News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միչիգանի համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան հարյուր զանազան հետազոտություններ՝ գրեթե բոլոր ոլորտներում աշխատող մասնագետների մասնակցությամբ, նաեւ մի քանի փորձերի արդյունքներ:

Պազվել է, որ եթե մարդու հետաքրքրությունները համընկնում են նրա աշխատանքի ոլորտին, ապա որպես կանոն նա բավարարված է լինում աշխատանքով ու գոհ՝ կյանքով, փոխանցում է Planet-today–ը:

Հետազոտողներրը պարզել են, որ մինչ շատերը մտածում են իդեալական աշխատանք գտնելու մասին, ոմանք պարզապես փոխում են իրենց մոտեցումը ունեցած աշխատանքին: Դա դրդել է մասնագետներին այն մտքին, որ աշխատանքի հանդեպ սեր կարելի է առաջացնել:

Աշխատանքով բավարարված զգալու համար պետք է որոշակի մոտեցում, որը ենթադրում է մտածելակերպի փոփոխություն: Այսինքն եթե դուք չեք կարողանում գտնել մի աշխատանք, որ կարող եք սիրել, ապա կարող եք փորձել փոխել ձեր վերաբերմունքը այն աշխատանքի հանդեպ, որն ունեք:

Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է զարգացնել նման մտածողություն ու հասնել ցանկալի արդյունքի: Հետազոտողների խոսքով պետք է փորձել ավելի մեծ նշանակություն հաղորդել այն բաներին, որոնք ստեղծում է մարդը, քանի որ դա նպաստում է աշխատանքի համար հպարտություն զգալուն, ու համապատասխանաբար նաեւ սիրելուն:

Գիտնականները նաեւ հայտնաբերել են թե ինչն է մոտիվացնում ու գրավում մարդկանց աշխատանքի մեջ: Այդ մոտիվացիան խորը արմատներ ունի ֆունդամենտալ հոգեբանական պահանջներում, բոլորն էլ իրենց իրավասու զգալու անհրաժեշտություն ունեն: Աշխատանքը բավարարում է այդ հիմնական պահանջը, ընդ որում ավելի մեծ չափով, եթե տվյալ աշխատանքը հետաքրքիր է:

Չնայած մեծամասնությունը համարում է, որ հետաքրքիր աշխատանքը ինքնին հետաքրքիր է, հետազոտությունը ցույց է տալիս, որ իրականում հետաքրքրություն  կարելի է առաջացնել բազմաթիվ մանրուքների միջոցով: Օրինակ երբ մարդը գիտի, որ աշխատանքը դրական ազդեցություն ունի ուրիշների վրա, դրա շնորհիվ  ավելի մեծ իմաստ է գտնում  իր  արած գործում, դառնում ավելի մոտիվացված ու ավելի շատ սիրում իր ունեցած աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ