News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տաք գարեջուրը այսուհետ կարող է անցյալում մնալ. բուդապեշտցի երկու ընկերներ՝ Վիկտոր Կուրուշն ու Զոմբոր Կալոն ստեղծել են գարեջրի համար ուշագրավ դրոց, որի շնորհիվ ըմպելիքը սառն է մնում: Դրոցը աշխատում է տերմոդինամիկայի օրենքներով, դրա համար էլ այն ամենը, ինչ դրվում է դրա վրա, պահպանում է ցածր ջերմաստիճանը մեկ ժամվա ընթացքում: Սարքը, որը կոչվում է BoozePad սառեցնում է բաղադրիչների գաղտնի խառնուրդը, որը երկար ժամանակ պահպանում է ցածր ջերմաստիճանը: Դրոցի պլաստիկ հիմքը երաշխավորոմ է, որ սառնությունը սեղանին չի անցնի, իսկ դրոցի վերեւի մետաղական մասը սառնությունը փոխանցում է դրա վրա գտնվող բաժակին, հայտնում է Kedem–ը:

Այս պահին մշակողները հույս ունեն հավաքել 25 հազար դոլար Indiegogo կայքում, որպեսզի կարողանան սկսել սարքի մեծաքանակ արտադրությունը: Դրոցը նախնական պատվերով հասանելի է 10 դոլար գնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ