News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի խումբ քաղաքացիների հաղորդումների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների հիման վրա տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից առերեւույթ  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը եւ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 17-ին մի խումբ զինված անձանց կողմից Երեւանի Մ. Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գունդը զավթելուց հետո՝ տարբեր օրերի, ՀՀ ոստիկանության ծառայողները իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, Երեւան քաղաքի տարբեր վայրերից ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքում գտնվող ստորաբաժանումներ են տարել անձանց, նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը եւ բերվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմա նը:

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու եւ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 332.3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ