News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբի զգուշացրել է՝ ովքեր զենք կկիրառեն, կրելու են համապատասխան պատիժը։ Բալասանյանն այդ մասին ՊՊԾ գնդի տարածքում ասել է լրագրողների հետ զրույցում։

Բալասանյանը նշեց, որ անձամբ եղել է հանրապետության նախագահի մոտ, նա տվել է համապատասխան հրահանգներ՝ ուժ չկիրառելու մասին։ Մինչեւ երբ, հարցին՝ Բալասանյանը պատասխանեց՝ մինչեւ հարցերը խաղաղ չլուծվեն։ «Ես տղաներին ասել եմ՝ նրանք, ովքեր զենք կկիրառեն, կրելու են համապատասխան պատիժը։ Անվերջ չի շարունակվելու, այսօր, վաղը պետք է զենքերը վայր դնեն»,- նշել է Բալասանյանը՝ հավելելով, որ զենքով հեղաշրջումն անընդունելի է համարում։ «Պատկերացրեք՝ զինված խմբի նպատակները կատարվում են եւ իշխանությունը հրաժարական է տալիս, հաջորդ անգամ հարյուր հոգի կզինվեն։ Որեւէ ձեւով զինված հեղաշրջումը բացառվում է։ Զինված ուժերը մեր երկրի անվտանգության ապահովման համար են»,- ասել է նա։

Ըստ Բալասանյանի, իրենք այժմ հասել են մի կարեւոր կետի, որ այս պահի դրությամբ խաղաղ է թե' ոստիկանների, թե' տղաների կողմից։ «Համոզված եմ՝ թե իշխանությունները, թե մեր զինված խումբը կպահպանեն անդորրը եւ քաղաքակիրթ ձեւով լուծում կտան բոլոր հարցերին»,- ասել է նա։ Բալասանյանն ընդգծել է, որ որեւէ մեկն իրեն չի խնդրել միջնորդ լինել։ «Սա իմ հայրենիքն է, զինված տղաների մեջ կան մարդիկ, որոնց հետ միասին ճանապարհ ենք անցել։ Կան տղաներ, որոնք իմ հրամանատարության ներքո տարբեր ճակատներում մասնակցել են մարտական գործողությունների»,- նշել է Բալասանյանը։

Նա հայտնել է, թե հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ, հանդիպմանը մասնակցել է նաեւ  նախագահի ներկայացուցիչը։ Քննարկել ենք զենքը վայր դնելու հարցը։ Բալասանյանի պնդմամբ, Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, բայց պահանջում է նախկինում եւ այս օրերին ձերբակալվածների ազատ արձակումը։ Բալասանյանը մեկ անգամ եւս շեշտեց նախօրեին իր արած հայտարարությունը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

Վիտալի Բալասանյանը նաեւ պատմել է օրեր առաջ Արցախում Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից, ընդգծել, թե հող հանձնելու հարց չի քննարկվել։ Բալասանյանի խոսքով, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Պարգեւ արքեպիսկոպոսը, Արմեն Ծատրյանը, վիրաբույժ Էդվարդ Ղուկասյանը, Ժաննա Գալստյանը, Արկադի Կարապետյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Համլետ Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Վիտալի Բալասանյանը։

Գեներալի խոսքով, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ասել, որ ուզում է լսել բոլորի կարծիքը, թե խնդրի կարգավորման ինչ ֆորմատ են տեսնում։ «Անձամբ հարց եմ տվել՝ արդյոք կա՞ մարդ, ուժ, որը իր վրա ճնշում է գործադրում։ Ասել է՝ ոչ, նման բան չի կարող լինել»,- ասել է Բալասանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ