News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Ոստիկանության պարեկա- պահակային գունդը գրավելու 7-րդ օրը «Սասնա ծռեր» խումբը չի պատրաստվում վայր դնել զենքըԽմբի անդամներն այս մասին հայտարարեցին այսօր, երբ լրագրողներն առաջին անգամ հնարավորություն ունեցան մտնել գնդի տարածք: Լրագրողները շրջել են գնդի տարածքում եւ զրուցել զինված խմբի անդամների հետ: Թեեւ ի սկզբանե հայտարարվել էր, որ հնարավոր է ուղիղ եթեր ապահովել, ըստ Վարուժան Ավետիսյանի, այդ պայմանավորվածությունը խախտվել է, բայց ընթացքում այնուամենայնիվ հեռարձակումն ստացվել է:

Լրագրողների հետ զրույցում խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ու մյուսները հերքել են տարածված տեղեկությունները, թե իրենք պատրաստվում են հանձնվել իշխանություններին: Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ նման բան չի լինելու, իրենք գնալու են մինչեւ վերջ:

Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ ի սկզբանե իրենք պատանդ վերցնելու նպատակ չեն ունեցել, հենց այդ պատճառով էլ այս օրերին ազատ են արձակել բոլորին, այդ թվում՝ Հայաստանի փոխոստիկանապետ Եղիազարյանին ու Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանին: Բարձրաստիճան ոստիկաններին ազատ արձակելու դիմաց իշխանությունները կատարել են խմբի պահանջներից մեկը՝ մամուլի գոտի բացել չեզոք հատվածում:

Զինված խմբի համակարգող Պավել Մանուկյանը, սակայն նշել է, որ պատանդներին վերադարձրել են Վիտալի Բալասանյանի հետ բանակցությունների շնորհիվ

Հրավիրված ճեպազրույցին ներկա էր նաեւ Վիտալի Բալասանյանը, որն իր խոսքում ընդգծել է՝ ուժ չի կիրառվելու

Նախօրեին Խորենացի փողոցում Նիկոլ Փաշինյանի ելույթն այսօր խիստ քննադատության է արժանացել «Սասնա ծռերի» կողմից: Վարուժան Ավետիսյանը մասնավորապես նշել է, որ Փաշինյանը փորձել է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր կուսակցական շահի համար:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեի երեկոյան Խորենացի փողոցում, ելույթում ունենալով, հայտարարել է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքացիներին հրավիրում է երեկոյան ժամը 20-ից մինչեւ 22-ը կամարտահայտման, որպեսզի քննարկվեն իշխանափոխության հասնելու տարբերակներ: Նա նաեւ մեղադրել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ներկայիս իշխանության հետ համագործակցության մեջ:

Խորենացի փողոցում տեղի ունեցած ցույցերի ժամանակ որոշ ոստիկաններ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Նման տեղեկություններ է ձեռք բերել Հատուկ քննչական ծառայությունը:

Պարզվում է, որ ՊՊԾ գունդը գրավելուց հետո տեղի ունեցած ցույցերի ժամանակ իրավապահ մարմինները ոստիկանության բաժիններ են տարել անձանց, նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ: Ոստիկանության որոշ աշխատակիցներ նաեւ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Արցախում այսօր զինծառայող է զոհվել: Մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Արսեն  Առաքելյանը: Դեպքի մանրամասները ճշտվում են: Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է Առաքելյանին «Մարտական ծառայություն» մեդալով:

Երեւանում ծննդկան է մահացել: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 44-ամյա Նաիրան հուլիսի 21-ին կեսարյան հատումով զույգ էր ունեցել: Վիրահատությունը բարեհաջող էր անցել, հետագայում սակայն բարդություններ էին առաջացել: Կինը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է: Նախնական տվյալներով, ծննդկանն ունեցել է արյան մակարդելիության բացակայում, որն էլ եղել է նրա մահվան պատճառը: Հարազատները կատարված ողբերգության մեջ բժիշկներին են մեղադրում: Կատարվում է քննություն:

Նշենք, որ 44-ամյա կինն առաջին անգամ էր ծննդաբերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ