News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանը ու Մոսկվան մոտ են Ռուսաստանին 40 տոննա ծանր ջուր վաճառելու մասին համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է IRNA գործակալությունը:

«Ձեռնարկվել են վերջին քայլերը Իրանում արտադրված 40 տոննա ծանր ջուրը Ռուսաստանին վաճառելու համար, շուտով կստորագրվի համաձայնագիրը»,- մեջբերում է Սալեհիին գործակալությունը:

Կազմակերպության ղեկավարի տեղակալ Բեհրուզ Կամալվանդին մոտ ապագայում հնարավոր է ուղեւորություն կկատարի Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ կքննարկեն այս հարցով արդյունքների ամփոփումը: Կա վարկած, որ ռուսական պատվիրակությունը կժամանի Իրան, նշել է Սալեհին:

 Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համընդգրկուն համատեղ ծրագրի կատարման շրջանակում Իրանին արգելված չէ ծանր ջրի արտադրությունը, բայց սահմանված է ծանր ջրի այն քանակը, որը թույլատրված է պահել երկրի տարածքում: Ըստ ծրագրի՝ Իրանում հիմա չպետք է լինի 130 տոննա ծանր ջրից ավելին:

Ջրի արտադրությունն ինքնին վտանգավոր չէ, բայց քանի որ դրա գործածումը ուղղակիորեն կապակցված է ծանրաջրային ռեակտորների տեխնոլոգիայի զարգացման հետ, իրանական միջուկային ծրագրի այդ տարրերի նկատմամբ պահպանվում է մշտադիտարկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ