News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռեակտիվ ֆլայբորդի առաջին փորձարկումից ու համացանցում դրա տեսագրության հրապարակումից հետո Պենտագոնը ցանկություն է հայտնել գնել այդ նորույթը իր զինվորականների համար:

The DailyMail-ը նշում է, որ 37-ամյա գյուտարար Ֆրենկի Զապատի ստեղծած նորույթը հետաքրքրել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչությանը: Պարբերականը ենթադրում է, որ հաջող փորձարկումների դեպքում ռեակտիվ ֆլայբորդերը կարող են գործածվել ամերիկացի զինվորների կողմից: The DailyMail-ի տվյալներով Պենտագոնը պատրաստ է լավ վճարել նորույթի հեղինակին:

Մոտ մեկ շաբաթ առաջ Ֆրենկ Զապատը թռիչք է կատարել իր իսկ ստեղծած ռեակտիվ ֆլայբորդով: Նա հաղթահարել է 2252 մետր Ֆրանսիայի ատլանտյան ափի երկայնքով Սոսսե Լե Պեն քաղաքի մոտ: Զապատը պատմել է, որ ֆլայբորդը կարող է զարգացնել մինչեւ 150 կմ ժամ արագություն: Բայց առայժմ այդ փոխադրամիջոցով կարելի է ընդամենը 10 րոպե թռչել:

Գրեթե 4 րոպե տեւած թռիչքի տեսագրությունում երեւում է, որ ռեակտիվ ֆլայբորդը կարող է բարձրանալ մինչեւ 50 մետր: Զապատին նաեւ հաջողվել է կատարել ճշգրիտ վայրէջք:

Ու եթե Պենտագոնը իրոք իր զինվորների համար ֆլայբորդեր ձեռք բերի, դա զգալիորեն կբարձրացնի նրանց շարժունակությունը: Զինվորականները կկարողանան կարճ ժամանակում զգալի տարածություններ անցնել սովորական փոխադրամիջոցների համար դժվարանցանելի վայրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ