News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնում BBC –ի հեռարձակման կորպորացիայի նախկին կենտրոնի վրա օդում դաշնամուր է հայտնվել, գործիքը պարաններով կապել են շենքի կողքին գտնվող շինարարական ամբարձիչներից մեկին, հայտնում է TimeOut London–ը:

Հեռուստատեսային կենտրոնը, որտեղից BBC-ն մոտ կես դար հեռարձակում էր իր հաղորդումները, մտադիր են քանդել մինչեւ 2016-ի վերջը, դրա տեղում կկառուցեն առեւտրային օբյեկտներ, հյուրանոցներ ու բնակարաններ: Շինարարական միապաղաղ լանդշաֆտը աշխուժացնելու նպատակով շենքի վրա դաշնամուր կախելու մտահղացման հեղինակը նկարչուհի Կատերինա Յասսն է:

Դաշնամուրը BBC –ի նախկին շտաբ բնակարանի վրա ընդամենը մեկ օր է կախված մնացել:

BBC -ի առասպելական կենտրոնը փակվել է 2013-ին: Վերջին նյութը, որը հեռարձակվել է այդ շենքից, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձն էր կաթոլիկներին Զատկի տոնի առթիվ, հայտնում է Lenta–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ