News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Խորենացի փողոցում այսօր՝ հուլիսի 23-ի երեկոյան կրկին մարդաշատ է։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու «Սասնա ծռեր» խմբավորմանը։

Իր ելույթում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է, թե Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Փաշինյանն ասաց, թե չի հավատում, որ Ժիրայր Սեֆիլյանը կարող է նման բան ասած լինել՝ հույս հայտնելով, որ Սեֆիլյանը ձեւ կգտնի դա հերքելու։ «Այլապես դա նման է մղձավանջի։ Կստացվի, որ վերջին երկու տարվա մեջ երկրորդ անգամ մեզ հրավիրող ուժը վճռական պահին հրաժարվում է իր կեցվածքից: Սա նման  է եռյակին, երբ ասում էին, թե պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանք ի վերջո որեւէ բանի չհասան»,- ասել է Փաշինյանը:

Ելույթի պահին նրա թիկունքում ինչ-որ բղավոցներ սկսվեցին։ Պարզվեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն է ցանկանում վերցնել խոսափողը։

Փաշինյանը խոստացավ ելույթն ավարտելուց հետո խոսափողն ու պրոցեսները կառավարելու լիազորությունը հանձնել Ենիգոմշյանին, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հարթակում կանգնած չեն լինելու, այլ ժողովրդի մեջ։

Նա անդրադարձավ նաեւ Վարուժան Ավետիսյանի հայտարարությանը, թե Փաշինյանը արյան վրա ձեռքերն է ուզում տաքացնել։ Ըստ Փաշինյանի, ինքը եկել է համապարփակ օրակարգով, ճանապարհային քարտեզով։ «Այսօր հարց է հնչում, թե ինչի է պետք ոչ բռնի պայքարի կարգախոսը։ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու միակ եւ հնարավոր պայմանը ժողովրդի կամարտահայտությունն է։ Մեզ համար խնդիր է եղել ապահովել այնպիսի պայմաններ, որ որեւէ քաղաքացի մտավախություն չունենա գալու այստեղ իր կնոջ, երեխայի հետ։ Սա քաղաքացիական պայքարի հարթակ է եւ այստեղ չի կարող լինել որեւէ ուրիշ բան»,- ասել է նա։

Նա նորից ասել է, թե այսօրվա հայտարարություններից հետո իր այդտեղ գտնվելը դառնում է անհնարին։ «Չի կարող  լինել այնպես, որ այն հավաքը, պրոցեսը, այդտեղ մարդ զոհվի։ Չի լինելու նոր արյուն»,- ասել է նա։

Փաշինյանի ելույթից հետո նա իր կուսակիցների հետ հեռացավ հարթակից, իսկ բարձրախոսը հայտնվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձեռքում։

Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, թե ռեժիմը դիմել է կեղծիքի: «Դրանցից մեկը, որ Սասնա Ծռերը որոշել են զենքերը վայր դնեն։ Ինչը ծիծաղելի է, եւ տղաները ապացուցեցին, որ նման բան չկա։ Այսօրվա գլուխգործոցը Արցխաի նախկին հրամանատարներից մեկի՝ հարգարժան Վիտալի Բալասանյանի հայտարարությունն էր, թե գալիս է Ժիրայրի մոտից եւ Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում։ Ես էլ էի նրա հետ գտնվում Ժիրայր Սեֆիլյանի մոտ, եւ Վիտալի Բալասանյանի խոսքը իրականության խեղաթյուրում է»,- նշել է Ենիգոմշյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ