News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Խորենացի փողոցում իրավիճակը կեսգիշերին մոտ հանգիստ է։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հանրահավաքի մասնակիցների զգալի մասը հեռացել է տարածքից, սակայն մի մեծ խումբ մնացել է, մարդիկ շրջում են, զրուցում, քննարկում օրվա ընթացքում կատարված իրադարձությունները։

«Նոր Հայաստան» շարժումը նաեւ գիշերային հերթապահություն է սահմանել, այս գիշեր հերթապահելու է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք նախկին օրերի պես փակել են Խորենացու փողոցի մի հատվածը։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին «Սասնա ծռեր» խումբը ազատ էր արձակել իրենց մոտ պահվող չորս պատանդներին, այդ թվում՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Զինյալները նաեւ մամուլի ասուլիս էին տվել, լրագրողների հարցերին պատասխանել էր նաեւ Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, որը վերջին օրերին ակտիվորեն միջնորդական առաքելություն էր իրականացնում։

Բալասանյանը, սակայն, այլեւս զրկված է միջնորդական առաքելության հնարավորությունից, Սեֆիլյանի վերաբերյալ նրա հայտարարությունները զայրացրել էին «Սասնա ծռեր» խմբին եւ բողոքի ակցիայի կազմակերպիչներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ