News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մյունխենի առեւտրի կենտրոնում սպանդը կազմակերպած հրաձիգն այդ օրը տեխնիկումում կտրվել էր քննությունից։ Այս մասին հայտնել  գերմանական Bild am Sonntag (BamS) թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, 18-ամյա Ալի Դավիդ Սոնբոլին լուրջ խնդիրներ ուներ հասակակիցների հետ շփումներում։ Նա Գերմանիայի քաղաքացի էր, ծագումով իրանցի։ Ալիի հայրը տաքսիստ է, մայրն աշխատում է առեւտրային ցանցում։ Նա ծնվել ու մեծացել է Մյունխենի Դահաուեր շտրասսեի շրջանում, որը ոչ բարեկեցին է համարվում։

Սոնբոլին ծաղրուծանակի է ենթարկվել իր հասակակից թուրքերի ու արաբների կողմից։ Մի քանի տարի առաջ նա կողոպուտի զոհ է դարձել եւ ծեծից հետո դիմել է ոստիկանություն։

BamS-ը նշում է, որ մյունխենյան հրաձիգի մոտ ախտորոշվել է ուշադրության եւ գերակտիվության դեֆիցիտի սինդրոմ։

Քննությունը համարում է, որ Սոնբոլին կարող էր համակրել Անդերս Բրեյվիկին, որը սպանդ էր կազմակերպել Նորվեգիայում 5 տարի առաջ։ Երիտասարդի սենյակում հայտնաբերվել են գրքեր, որտեղ նկարագրվում են զանգվածային սպանություններ դպրոցներում։

Տեղի լրատվամիջոցները ակտիվորեն զուգահեռներ են տանում մյունխենյան եւ նորվեգական հրաձիգների միջեւ, քանի որ Սոնբոլին հանցագործություն է գործել Բրեյվիկի սպանդից ուղիղ 5 տարի անց։ Բացի այդ, Մյունխենում օգտագործվել է Glock-17 ժամացույց, ճիշտ նույն մոդելի, որն օգտագործել է Բրեյվիկը։

Նշենք, որ Սոնբոլին կրակ էր բացել առեւտրի կենտրնում հուլիսի 22-ի երեկոյան։ Նա գնդակահարել էր 9 մարդու, որից հետո ինքնասպան էր եղել։ Վիրավորների թիվը հասնում է 35-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ինգուշեթիայում ԴԱԻՇ-ին օգնելու կասկածանքով ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել. Известия
Ինչպես Известия-ին հայտնել են ԱԴԾ-ից, աշխարհի չեմպիոնը կապ է պահպանել ԴԱԻՇ-ի հետախուզման մեջ գտնվող անդամների հետ և օգնել նրանց հանցավոր գործողություններում...
Ամենաշատ