News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դեւդորակի կիրճում հունիսի 23-ին առաջացած սողանքի հետեւանքով Վերին Լարսի ավտոճանապարհի փակումից մեկ ամիս է անցել, սակայն այն դեռ ամբողջությամբ բաց չէ։

Ավտոճանապարհը 2 շաբաթ փակ մնալուց հետո միակողմանի բացվել էր 2 շաբաթ անց, սակայն միայն ժամը 05:30-ից 20:00-ն:

Ավտոճանապարհը բացվել էր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, սակայն արգելվել էր միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունը, այն  պետք է իրականացվեր առանց կանգառների, իսկ ինտենսիվ տեղումների դեպքում արգելվում էր:

Հուլիսի 12-ին ավտոճանապարհը բացվել էր ոչ թե մինչեւ ժամը 20.00-ն, այլ մինչեւ 17.00-ն, որից հետո անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին փակվել:

Մինչեւ օրս անցակետը բաց է մինչեւ երեկոյան 20։00-ն, ինչի հետեւանքով հերթեր են գոյանում։ Ընթերցողներից մեկը NEWS.am-ին էր տրամադրել հուլիսի 19-ին արված տեսանյութ, որում ակնհայտ երեւում է, որ անցակետի մոտ մարդիկ մի քանի ժամ ստիպված սպասում են հերթի մեջ:

Նշենք, որ հերթի մեջ սպանելու ժամանակ օրեր առաջ Լարսում Արցախի քաղաքացի էր մահացել սրտի կաթվածից։ 

Հունիսի 23-ին Ռազմավիրական ճանապարհի Դեւդորակի կիրճում սողանք էր տեղի ունեցել։ Թերեք գետը ափերից դուրս է եկել եւ ոչնչացրել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի  ճանապարհի 800 մետրանոց հատվածը (134-135 կմ):

Տպել
Ամենաշատ