News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի հյուսիսային հատվածում մոտ 1,5 հազար տների բնակիչներ են տարհանվել հնդեհների պատճառով։ Այս մասին հաղորդում է AssociatedPress-ը։

Իշխանությունների տվյալներով, կրակն ընդգրկել է ավելի քան 8 հազար հեկտար տարածք։ Աղետի դեմ պայքարին ներգրավվել են ավելի քան 900 հրշեջներ, գործի են դրվել ուղղաթիռներ։ Այդուհանդերձ, կրակը հաջողվում է մեկուսացնել միայն 10 տոկոսով։

«Սա հրդեհ չէ, որը տարածվում է մեկ ուղղությամբ։ Այն տարածվում է տարբեր ուղղություններով՝ կախված քամուց։ Կրակն անում է, ինչ ուզում է»,-հայտարարել է ԱՄՆ հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նաթան Ջուդին։

Փրկարարները տներից մեկում մարդու այրված մարմին են գտել, բայց դեռ պարզ չէ, նա հրդեհից է մահացել, թե այլ պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ