News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

G20-ի երկրները ամփոփիչ փաստաթղթում չեն ներառել Թուրքիայի իշխանություններին աջկցություն հայտնելու դրույթը՝ չնայած Անկարայի փորձերին։

Չինաստանի Չենդու քաղաքում այսօր՝ հուլիսի 24-ին ավարտվել է G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ ԿԲ նախագահների երկօրյա հանդիպումը։ Հուլիսի 23-ին ամփոփիչ հռչակագրի սեւագիր տարբերակում նախնական կետերից մեկը նվիրված է եղել Թուրքիային։

«Օրենքի գերիշխանության ամրապնդումը հիմնարար է կայուն զարգացման համար, եւ մենք աջակցում ենք Թուրքիայի լեգիտիմ կառավարությանը՝ տնտեսական կայունության եւ բարգավաճման ապահովմանն ուղղված ջանքերում»,-ասված էր տեքստի նախագծում, սակայն վերջնական տարբերակում այդ պարբերությունը դուրս է մնացել։

Էկոնոմիկայի եւ ֆինանսների հարցերով Եվրահանձնակատար Պյեռ Մոսկովիսին եւ Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորկաչը լրագրողներին հաստատել են, որ Թուրքիան իսկապես հանդես է եկել նման առաջարկով, բայց հետո հանել է այն։ «Դա ճշմարտություն է, որ Թուրքիան ուզում էր այդ պարբերությունը ներառել փաստաթղթում, բայց թուրքական պատվիրակությունը մեզ հետ քննարկումներից հետո որոշել է, որ ավելի խելամիտ կլինի չբարձացնել այդ հարցը G20-ի նստաշրջանում։ Դա խելամիտ է, որովհետեւ դա միակ ուղին է երկակի մեկնաբանություններից խուսափելու համար»,-ասել է Մոսկովիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ