News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբավորան անդամների հետ վարած բանակցությունների վերաբերյալ, հաղորդում է «Արմենպրեսը»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերն իմ միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը այցելել էր զինված խմբի տղաներին, բավականին ժամանակ քննարկել են պատանդներին ազատ արձակելու հետ կապված հարցեր, այլ հարցեր եւս: Պարոն Կուտոյանը նաեւ առաջարկեց, որպեսզի տղաներից մեկը, որը վիրավոր է եւ որին տեղում աշխատող բժիշկները կարող են անկարող լինել փրկել, տեղափոխել հիվանդանոց անհրաժեշտ մասնագիտացված ստա­ցիոնար բուժօգնություն տրամադրելու համար: Ցավոք այդ հարցը դրական պատասխան այդպես էլ չստացավ: Չնայած տղաների մերժմանը՝ մենք հաջորդ առավոտյան վիրաբույժ ուղարկեցինք գնդի տարածք, որին նույնպես թույլ չտրվեց անհրաժեշտ միջամտություն կատարել:

Ինչ վերաբերում է պատանդների ազատ արձակմանը, ապա այդ մասով ես գոհ եմ պրոցեսից: Զինված խմբի տղաներին, նախնական պայմա­նավորվածության համաձայն, տրամադրվել է մամուլի հետ շփումների ամենալայն հնարավորություն: Ցավոք զինված խմբի տղաները չհար­գեցին պետության հիմնական պահանջը, այն է՝ լրատվամիջոցների առաջ հանդես գալ բացառապես առանց զենքի: Կազմակերպեցին զենքի ու ռազմականության բացահայտ ցուցադ­րություն, այնուհետեւ էլ ուղիղ եթերում սկսեցին օդ կրակել: Ես սա խստորեն դատապարտում եմ եւ անընդունելի եմ համարում:

Ինչեւէ, հետեւելով նախագահ Սարգսյանի կոչին, պետական գերա­տեսչությունները, որոնց հետ ես շարունակում եմ բանակցել, պատ­րաստ են սպառել զինված խմբի խաղաղ հանձնվելուն ուղղված բոլոր միջոցները: Կոչ եմ անում նաեւ քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հնարավոր է դա անել, ուշքի գալ եւ կատարել Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների միանշանակ պահանջը: Դրա համար ձեզ պետական մարմինները էլի են պատրաստ մամուլի հետ շփում կազմակերպել, եթե դրա կարիքը կա՝ ինչ-որ բաներ բացատրելու համար բոլորին: Բայց այս անգամ պատրաստ են դա անել բացառապես առանց զենքի, եւ հանրության համար բաց, հետեւաբար լրագրողների համար անվտանգ տարածքում: Դրանից հետո պետք է անհապաղ վայր դնեն զենքը:

Կոչ եմ անում նաեւ տղաներին, քանի դեռ ուշ չէ անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային, ով նաեւ, ըստ տեղեկությունների, Ոստիկանության գնդապետին սպանողն է: Նրան շտապ բուժօգնություն է պետք, տղանե՛ր, եւս մեկ զոհ ոչ մեկին հարկավոր չէ: Ես կարծում եմ, որ տղաները պետք է օգտվեն այս վերջին հնարավորությունից:

Իմ միջնորդությամբ իշխանության բարձրաստիճան ներկա­յացուցչի հետ միասին, որին ներկա էր նաեւ «Հիմնադիր խորհրդա­րանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, մենք «Վարդաշեն» քրեակա­տա­րողական հիմնարկում հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ քննարկել ենք տարբեր հարցեր: Ժիրայր Սեֆիլյանը այդ պահի դրությամբ որեւէ խոսք չի ասել, ավելին՝ պնդել է, որ այս պահի դրությամբ ինքը հրաժարվում է նախագահի հրաժարականի պա­հանջից: Ժիրայր Սեֆիլյանը բարձրացրել է իրենց հուզող ազգային նշանակության հարցեր, որոնք մենք խոստացել ենք փոխանցել Հանրապետության նախագահին: Մենք անմիջապես կատարել ենք մեր խոստումը, փոխանցել ենք հարցերը: Արդեն ունենք նաեւ Հանրապետության նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց եւ հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին եւ բացատրելու իրականությունը եւ հեռանկարները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ