News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 24-ին ցավակցություն է հայտնել Մյունխենի հրաձգության եւ Քաբուլի ահաբեկչության զոհերի առիթով: Կիրակնօրյա քարոզի ժամանակ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին՝ նա կոչ է արել աղոթել զոհվածների հանգստության համար:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ավելի վաղ Հռոմի Քահանայապետի անունից ցավակցական հեռագիր է ուղարկվել Բավարիայի կաթոլիկ արքեպիսկոպոսին:

Պապը հիշեցրել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ միանալ Լեհաստանի Կրակով քաղաքում նախանշված Երիտասարդության համաշխարհային օրվա միջոցառումների մասնակիցներին եւ հոտին խնդրել է աղոթել այդ հանդիպման հաջողության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ