News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Brexit-ից հետո Եվրամիությունը դիտարկում է Մեծ Բրիտանիայի հետ համաձայնություն կնքելու տարբերակը, որի շրջանակում Լոնդոնը մինչեւ 7 տարի ժամկետով կազատվի ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժի մասին դրույթին հետեւելու պարտավորությունից՝ պայմանով, որ Մեծ Բրիտանիային հասանելի կլինի ԵՄ-ի միասնական շուկան:

The Guardian-ը, վկայակոչելով սեփական աղբյուրին, գրում է, որ համաձայնագիրը ենթադրում է եվրոպական քաղաքացիների ազատ տեղաշարժի մասին պայմանագրի «արտակարգ դադարեցում»: Այս մասին գրում է Կոմերսանտը:

Եթե հաջողվի նման համաձայնության հասնել, ապա, դիվանագետների կարծիքով, դա կօգնի թեթեւացնել Եվրամիության երկրներից ներգաղթի վերաբերյալ բրիտանացի ժողովրդի մտահոգությունները:

Չնայած ԵՄ շատ երկրներ այս ծրագիրը վիճելի են համարում, այն նաեւ առավելություններ ունի. կարող է Brexit-ից հետո նվազագույնի հասցնել Մեծ Բրիտանիայի «տնտեսական ցնցումը»՝ նրան պահելով միասնական շուկայի շրջանակում, ինչպես նաեւ նվազեցնել քաղաքական վնասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ