News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը հերքել է ոստիկանության աշխատակցուհի Սանդրա Բերտենի մեղադրանքներն այն մասին, որ ինքը, իբր, նրա վրա ճնշում է գործադրել՝ նպատակ ունենալով ստիպել փոփոխություն կատարել Նիսում հարձակման հանգամանքների մասին զեկույցի տեքստում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նշված աշխատակցուհին պատասխանատու էր քաղաքում տեսահսկման իրականացման համար: Ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ իրեն բարձր մակարդակով հանձնարարել են իր զեկույցում նշել, որ առափնյա գոտում հարձակման պահին ոստիկանության աշխատակիցներ են եղել, որոնց նա իրականում չի տեսել:

ՆԳ նախարարը, սակայն, այս հայտարարությունը զրպարտություն է որակել եւ հայտարարել, որ դատական հայց է ներկայացնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ