News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին աբխազներին խաղաղության կոչ է արել: Ռուխիի համալսարանական կլինիկայի բացման արարողության ժամանակ նա նշել է, որ վրացիները խաղաղություն են ցանկանում, ինչը հաստատում է գործող իշխանությունների քաղաքականությունը: Այս մասին գրում է Գրուզիա օնլայն-ը: 

«... Քանի որ Աբխազիան Սամեգրելոյից շատ մոտ է, ցանկանում եմ աբխազ եղբայրներին դիմել հենց այստեղից. ցանկանում եմ, որ դուք հավատաք, որ մենք հաշտություն ենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում, եւ մեր իշխանություններն արդեն հավաստել են դա: Մեր խաղաղ քաղաքականության օրինակն է տարածաշրջանային նշանակության Ռուխիի համալսարական կլինիկան, եւ մենք ցանկանում ենք, որ դուք նույնպես օգտվեք գերժամանակակից չափանիշներով կառուցված այս կլինիկայից: Ցանկանում եմ ողջունել փախստականներին եւ ասել, որ մեր իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի դուք արժանապատիվ կենսապայմաններ ունենաք: Բազմաթիվ ընտանիքների արդեն բնակարաններ են հատկացվել, 2012 թվականից ի վեր ավելի քան 12 հազար ընտանիք է բնակարան է ստացել»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ