News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հայտնվել է այն երկրների թվում, որոնք Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ամենամեծ աջակցությունն է ցուցաբերել երկրին: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Բազմաթիվ երկրներ Թուրքիայում ժողովրդավարությունը սատարող ուղերձներ հղեցին: Մեզ ամենամեծ աջակցությունը ցուցաբերող երկրներից մեկն էլ դարձավ Ռուսաստանը»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Նովայա գազետան:

Նա նաեւ նշել է Թուրքիայի անվտանգության համակարգում բացթողումների առկայությունը: «Եթե անգամ հեղաշրջման փորձի մասին միայն ենթադրություններ կային, նախագահն այդ մասին պետք է իմանար հենց սկզբից»,- ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ