News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Ղրղզստանի իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ:

Նա հայտարարել է աշխարհի մի շարք պետությունների կողմից Թուրքիային սատարելու մասին: Ազադլըգ ռադիոկայանի հաղորդմամբ՝ նախարարը նշել է, որ այդ երկրները փակում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք որեւէ կապ կարող են ունենալ Գյուլենի հետ:

Սոմալիում Գյուլենի կողմնակիցներին կոչ են արել մեկ շաբաթվա ընթացքում լքել երկիրը, իսկ հյուսիսային Կիպրոսում այդ կազմակերպություններն ահաբեկչական են ճանաչվել:

«Ես զանգահարել եմ Ղրղզստանի ԱԳ նախարարին եւ ասել, որ եթե նրանց մասին կարծիքը չփոխվի, ապա կփոխվի մեր վերաբերմունքը: Ժամանակին մենք օգնել ենք նրանց: Խոսել ենք դպրոցների եւ կրթության մասին, բայց ծրագրերը փոխվել են»,- ասել է Չավուշօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ