News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՊՊԾ գնդի տարածքում այսօր՝ հուլիսի 24-ի երեկոյան, գունդը գրաված խմբի անդամները ոստիկանական մեքենա են այրել։ Այս մասին Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։

«22 ժամ է՝ տղաները սնունդ չեն ստացել։ Արտաքին կապն իրենց հետ թույլ է շատ։ Գումարած դրան այնտեղ կա վիրավոր երեկվա ժամը 24․00-ից սկսած բժիշկ չի մոտենում։ Չկա նաեւ հոսանք։ Ի բողոք այս վերաբերմունքի այդ տարածքի մոտակայքում քիչ առաջ ոստիկանական մի գազել վառվեց»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Նշենք, որ Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, որը մինչեւ երեկ միջնորդի առաքելություն էր կատարում զինված խմբի ու իշխանությունների միջեւ,  Tert.am-ին հայտնել է, որ զինված խումբը գնդի տարածքում ավտոմեքենա է հրդեհել։Նա նշել է, որ, այդուհանդերձ, պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն նրանց այդ քայլը եւ շարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ