News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանում առնվազն 100 հազար արբանյակային «ափսե» եւ ընդունիչ են ոչնչացրել երկրում ապօրինի ընդունիչ սարքերի տարածումը կանխելու գործողության շրջանակում: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով իրանական մամուլը:

Սարքերը ոչնչացրել են Թեհրանում, իրանական ապստամբության ղեկավար, գեներալ Մոհամմադ Ռեզա Նագդիի ներկայությամբ: «Ճշմարտությունը նրանում է, որ արբանյակային հեռուստատեսության ալիքների մեծ մասը քայքայում են հասարակության բարոյականությունն ու մշակույթը: Այդ ալիքների մեծ մասը հանգեցնում են ապահարզանների թվի ավելացման, սոցիալական անկայունության»,- ասել է Նաղդին:

Գեներալը նշել է, որ Իլամական հանրապետության ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ արդեն կամավոր իշխանություններին են հանձնել արբանյակային հեռուստատեսության ընդունիչ սարքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ