News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը ԱՄՆ նախագահական ընտրություններում կսատարի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին: New York Times-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բլումբերգի պգնական Հովարդ Վուլֆսոնը:

Ըստ նրա՝ մեդիամագնատը Քլինթոնին կսատարի որպես բիզնես-առաջնորդ եւ անկախ քաղաքական գործիչ:

Պարբերականի փոխանցմամբ՝ Բլումբերգը դեմոկրատների շարքերը լքել է 2000 թվականին եւ Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել արդեն Հանրապետական կուսակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ