News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ձերբակալվել է Մյունխենի հրաձիգի 16-ամյա ընկերը: Ոստիկանության տվյալներով՝ նրան կասկածում են հարձակման մասին նախապես իմանալու եւ չհաղորդելու մասին:

Ոստիկանությունը նաեւ կարծում է, որ նա կարող էր մասնակցել Facebook-ի միջոցով գրառումների տարածմանը՝ մարդկանց հրավիրելով այցելել առեւտրի կենտրոն, որտեղ էլ տեղի է ունեցել հրաձգությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին իրանական ծագմամբ 18-ամյա գերմանացին Մյունխենի առեւտրի կենտրոններից մեկում կրակ էր բացել մարդկանց ուղղությամբ: 9 մարդ զոհվել է, ինչից հետո պատանին ինքնասպան է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ