News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հուլիսի 21-ին կեսարյան հատումով զույգ ունեցած եւ մեկ օր անց մահացած Նաիրա Աբգարյանը ֆիզիոթերապեւտ էր, աշխատում էր «Արբես» առողջության կենտրոնում: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց կենտրոնի տնօրեն Մանուշակ Երիցյանը:

«17 տարի մեզ մոտ էր աշխատում, իր ամբողջ կյանքի նպատակն էր երեխաներ ունենալը, նպատակն իրագործեց, բայց... կյանքի գնով»,- ասաց նա:

44-ամյա Նաիրա Աբգարյանը, ըստ կենտրոնի տնօրենի, հղիացել էր արհեստական բեղմնավորման ճանապարհով, «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ, ծանր հղիություն էր ունեցել. «Կեսարյան հատումից հետո նրան տեսել եմ, համեմատաբար լավ էր, ուրախ էր: Թե հետո ինչ տեղի ունեցավ, ոչ մեկս չհասկացանք»:

Ծննդկանի երեխաների վիճակը կայուն է, նրանք գտնվում են «Շենգավիթ» ԲԿ-ում՝ համապատասխան մասնագետների հսկսղության տակ:

Նշենք, որ վիրահատությունը կատարել է «Շենգավիթ» ԲԿ-ի ծննդօգնության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանը:

Հիշեցնենք, որ ըստ ԲԿ-ի պարզաբանման՝ ուշ հետծննդյան շրջանում սկսվել է ատոնիկ արյունահոսություն, նկատվել է մակարդելիության անկում, որը կոնսերվատիվ միջոցներով չի հաջողվել շտկել։ Առաջատար մասնագետների հետ խորհրդակցելուց հետո արյունահոսության դադարեցման եւ կնոջ կյանքը փրկելու նպատակով հեռացվել է արգանդը։ Հաջորդ առավոտյան ժամը իննի շրջանում կնոջ վիճակը սկսել է վատանալ, ի հայտ են եկել ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի նշաններ։ Որոշվել է հիվանդին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ մահացել է:

Կնոջ մոտ նախնական տվյալներով եղել է արյան մակարդելիության անկում եւ հետագայում բացակայում: Կնոջ մահվան պատճառները պարզելու համար փորձաքննություն է նշանակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ