News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արդեն 32 ժամից ավելի է, որ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբին չի տրվում էլեկտրական հոսանք, սնունդ, բժշկական ծառայություն. գիշերվանից սկսած նաեւ հեռախոսակապ չունեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, Խորենացի փողոցում տեղի ունեցած բացօթյա ասուլիսի ժամանակ նշել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նրա խոսքով, սա իշխանությունների կողմից սրացման քայլեր են: «Նախօրեին փորձ է արվել մոտենալ տարածքին եւ պատ քանդել: Այս առավոտ սրացման եւ մթնոլորտի թեժացման քայլ է արվել. ռազմական ուղղաթիռը ցածրից թռել է ՊՊԾ տարածքում: Սա ցույց է տալիս, որ վարչախումբը հակված չէ խաղաղ մթնոլորտում շարունակել բանակցությունները: Նման ճնշումներով միայն վտանգավոր սրացման ուղղությամբ են գնում: Ամեն րոպե կարող են լուրջ զարգացումներ լինեն: Մենք միայն հույս ունենք, որ ողջամտությունը կտիրապետի վարչախմբի մոտ եւ նրանք չեն գնա հայ տղաների եւ հայ ոստիկանների արյունահեղությանը»,-ասել է նա:

Այնուհետեւ համակարգող խորհրդի նախաձեռնող խմբի անունից հայտարարություն է ընթերցել Ալբերտ Բաղդասարյանը: Նա նշել է, որ «Սասնա ծռեր» խումբը դիմել է ժողովրդի ապստամբությունից բխած իրավունքի իրացմանը, իսկ իշխանությունները խախտելով բոլոր միջազգային նորմերը, փորձում են տղաներին մատնել սովամահության:

«Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանն անձամբ: Անկախ այն բանից, թե դա ոստիկանության ծառայողներինն է, թե Սասնա ծռերի տղաներինը:

Առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, որպեսզի այսօր` մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն, լուծվեն ապստամբ Սասնա ծռերի սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը:

Հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում, երեկոյան ժամը 20:00-ին հավաքվել Խորենացի փողոցում, քննարկելու համար մեր հետագա քայլերը:

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, կարմիր խաչին, որպեսզի ակտիվ միջամտություն ցուցաբերեն, օգնելու, խնդիրը բանակցային ճանապարհով, խաղաղ լուծելու համար:

Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում, միայն յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունից, միասնականությունից ու վճռականությունից է կախված խաղաղ, անարյուն հանգուցալուծումը»,-նշել է Բաղդասարյանը:

Նա հայտարարել է, որ իրենք անհնազանդության գործընթաց են սկսում. «Մենք զինված հակամարտությունը կտեղափոխենք քաղաքացիական դաշտ, քաղաքական հարթություն: մենք Երեւանում եւ Հայաստանի Հանրապետություն կստեղծենք բազմաթիվ օջախներ: Մենք գլխացավանք կստեղծենք անձամբ Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի համար»:

Նշենք, որ շուրջ 200 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Նախօրեին ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը եւ վառվող մեքենան դուրս բերել փողոց: Ենիգոմշյանը հայտարարել է, որ մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։ Այդուհանդերձ, ըստ նրա, բանակցությունները շարունակվում են:

Հուլիսի 23-ին զինված խումբ ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ