News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում 2015թ. օգոստոսին տեղի ունեցած ողբերգական վթարի մեջ մեղադրվող իրանցի վարորդի համար դատախազը պահանջել է 3 տարի 3 ամսվա ազատազրկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարորդի՝ Իսմայիլ Խանիխեռադինիի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը:

«Տուժողներն էլ շուրջ 28 մլն դրամի չափով նյութական փոխհատուցում են պահանջել: Հուլիսի 28-ին կլինի պաշտպանական ճառը, որից հետո արդեն դատարանը կհրապարակի վճիռը»,- ասաց Անդրանիկ Մնացականյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ իրանցի Իսմայիլ Խանիխեռադինին օգոստոսի 11-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով բեռնված 24 հազար լիտր կերոսինով, Մեղրու մաքսակետից մուտք է գործել ՀՀ տարածք եւ ուղեւորվել դեպի Երեւան: Օգոստոսի 13-ին ժամը 08:00-ի սահմաններում Մեղրի-Երեւան ավտոճանապարհի Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղի ճանապարհատվածով ընթանալիս վարորդ Իսմայիլ Խանիխեռադինը գտնվել է թմրամիջոցի ազդեցության տակ: Ավտոմեքենան շահագործել է դրա քարշակի առջեւի սռնին արգելակային մեխանիզմներով կահավորված չլինելու եւ կիսակցորդի արգելակային մեխանիզմներից մեկն ապակարգավորված վիճակում:

Արդյունքում, երբ առջեւից ընթացող բեռնատար ավտոմեքենայի հետ միջտարածությունը պահպանելու նպատակով Իսմայիլ Խանիխեռադին դիմել է արգելակման, արգելակներն այլեւս չեն գործել, որից հետո ցանկացել է օժանդակող փոխանցման տուփը 4-րդ աստիճանից փոխանցել 3-րդ աստիճանի, սակայն չի կարողացել: Այլեւս չկարողանալով կառավարել ավտոմեքենայի ընթացքն ու անցնելով շուրջ 3 կմ տարածություն՝ Երասխ գյուղի ճանապարհահատվածում առջեւի մասով նրա մեքենան ընդհարվել է համընթաց ընթացող Արշակ Աղաբեկյանի վարած ավտոմեքենային, ապա բախվել երթեւեկելի մասից դուրս կայանված Սամվել Ստեփանյանի, Աշոտ Գեւորգյանի, Վահրամ Արզումանյանի եւ Գրիգորի Պադարյանի ավտոմեքենաներին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ Սուսան եւ Աննա Բադալյանների առողջությանն անզգուշությամբ պատճառել է համապատասխանաբար միջին ծանրության եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ Վահրամ Արզումանյանին անզգուշությամբ պատճառել է մահ:

Իսմայիլ Խանիխեռադին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի էր ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով. պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեւոյի» մոտ, բախվել էր 7 ավտոմեքենայի: Վթարի հետեւանքով կա 1 զոհ եւ 9 վիրավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Ամենաշատ