News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ տարիներ շարունակ լռել է այն մասին, թե ինչպես է իր վրա ազդել մոր հանկարծահաս մահը, հայտնում է BBC–ն։

Արքայազնը 1997-ին 12 տարեկան էր, երբ արքայադուստր Դիանան մահացավ ավտովթարից։

Հոգեկան շեղումներով մարդկանց աջակցության համար կազմակերպած Heads Together բարբեքյուի ժամանակ արքայազն Հարրին զրուցել է ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդի հետ, որի կինն անցյալ տարի մահացել էր՝ ամուսնու խնամքին թողնելով 3 երեխաներին։

«Ամեն բան կարող է լավ լինել։ Գիտեք, ես շատ եմ ափսոսում, որ երբեք չեմ խոսել այդ մասին»,– ասել է արքայազնը։

Լեդի Դիանան՝ Ուելսի արքայազնի նախկին կինն ու արքայազն Ուիլյամի եւ Հարրիի մայրը, մահացել էր 36 տարեկանում ավտովթարից։ Նրա հետ զոհվել էր նրա ընկեր Դոդի ալ Ֆայեդը։ Ավտովթարը տեղի էր ունեցել 1997-ի օգոստոսի 31-ին Ալմա կամրջի տակի թունելում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ