News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մալայզիայի հարավային Ջոհոր նահանգի ափերի մոտ նավակ է շրջվել, ութ մարդ է զոհվել, եւս 20–ը անհետ կորած է համարվում, գրում է Star–ը:

Դեպքը կատարվել է տեղական ժամանակով մոտ ժամը 22:00-ին, նավակում 62 ինդոնեզացի կար: Հնարավոր պատճառներից են համարվում ուժեղ ալիքները, նաեւ շարժիչի հետ խնդիրները: Այս պահի դրությամբ փրկվել է 34 մարդ:

Պարբերականը նշում է, որ զոհվածների շրջանում մեկ հղի կին կար: Այս պահին որոնողական գործողություններ են իրականացվում: Փրկված ուղեւորներին տեղափոխել են իմիգրացիայի հարցերով տեղի բաժանմունք:

Իմիգրացիոն բաժանմունքի տնօրեն Ջոհոր Ռոհայզի Իբրահիմի խոսքով ենթադրվոմ է, որ ուղեւորները փորձել են երկրից հեռանալ արգելված ճանապարհով, որպեսզի վերադառնան Ինդոնեզիա: Փրկվածներից միայն երեքի մոտ են հայտնաբերվել փաստաթղթեր, մեկի մոտ դրանք ժամկետնանց էին: Նա նաեւ նկատել է, որ իշխանությունները դիմել են Ինդոնեզիայի հյուպատոսարան, որպեսզի սկսեն փաստաթղթերի նախապատարստումը հետագա գործողությունների համար, այդ թվում ինդոնեզացիների արտահանձնման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ամենաշատ