ԱՄՆ Արիզոնայի նահանգում բեռնատարը բախվել է Dallas Cowboys ֆուտբոլային թիմի անձնակազմին տեղափոխող ավտոբուսին։ Վթարից զոհվել է 4 մարդ։
ABC հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Քինգման քաղաքում։
Վթարից զոհվել են բեռնատարում գտնվող մարդիկ։ Ավտոբուսի ուղեւորները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց թվում ֆուտբոլիստներ չկան։
Վթարի հանգամանքները պարզվում են։