News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մի խումբ իրավապաշտպն կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, կապված վերջին օրերին իրավապահ մարմինների գործողությունների հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքը գրավելու գործողությանը հետեւեցին բողոքի ակցիաներ Երեւանի Ազատության հրապարակում, այնուհետեւ Խորենացու փողոցում, որոնց ժամանակ ՀՀ ոստիկանությունը՝ դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործի է դրել իր ավանդական վայրագ, բռնի եւ սադրիչ գործողությունները` խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, բնակչության հանդեպ:

Առաջին իսկ օրը  Երեւանի «Ազատության» հրապարակում՝ առանց իրավական հիմնավորումների, զանգվածաբար բերման են ենթարկել խաղաղ հավաքի մասնակիցներին, ընդ որում,  գործողությունները զուգորդված են եղել բռնությամբ, քաշքշուկներով, հայհոյանքներով, անմարդկային վերաբերմունքով՝ այդ թվում նաեւ կանանց նկատմամբ: ՀՀ ոստիկանությունը, իր գործելակերպի համաձայն, այդ վայրագություններին մասնակից է դարձնում նաեւ քաղաքացիական համազգեստով ոստիկանների, որոնք որեւէ տարբերանշան չեն կրում իրենց հագուստին:

ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայողները այցելում են  նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքների բնակարաններ, խուզարկում, ահաբեկում կանանց եւ երեխաներին, ընտանիքի այլ անդամների, սպառնում ձերբակալությամբ եւ այլ գործողություններով: Նրանցից ոմանք ոստիկանների կողմից բռնի ուժով բերման են  ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, առանց համապատասխան փաստաթղթի եւ պահվել երեքից ավելի ժամ, որտեղ ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի ու ծաղրանքի:

Ամենազավեշտալին այն է, որ հուլիսի 22-ին ՀՔԾ որոշմամբ բերման է ենթարկվել նաեւ քաղաքացիական ակտիվիստ, մշակույթի գործիչ Անի Նավասարդյանը, ով եղել է խաղաղ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը: Ավելի ուշ նա կրկին բերման է ենթարկվել իր բնակության վայրի բակային տարածքից եւ ձերբակալվել է՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով: Բազմաթիվ առցանց եւ այլ տեսանյութերից երեւում է, որ Անի  Նավասարդյանը պատմում է իր հետ կատարվածը, որ իր մարմնի վրա ունի նաեւ կապտուկներ եւ վնասվածքներ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խիստ մտահոգված է եւ դատապարտում է ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայողների այս ապօրինի գործելաոճը, որն ունի նաեւ քաղաքական ենթատեքստ: Այդ գործողությունները միտված են հանրության, մասնավորապես կանանց եւ աղջիկների շրջանում վախի եւ սարսափի մթնոլորտ ստեղծելով սահմանափակել նրանց   խաղաղ հավաքներին ու ակցիաներին մասնակցելու, հրապարակային ելույթներ ունենալու եւ կարծիքներ հայտնելու իրավունքը:

Մենք պահանջում ենք, որպեսզի քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը եւ այս մի քանի օրերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներն անհապաղ ազատ արձակվեն եւ նրա, ինչպես նաեւ այլ քաղաքացիների նկատմամբ բռնություններ ու անմարդկային վերաբերմունք ցուցաբերած ոստիկանները ենթարկվեն պատասխանատվության եւ հեռացվեն համակարգի»:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա», ներառյալ՝

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

Հայտարարությանը միանում են՝

«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ

«Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ

50/50 քաղաքացիական նախաձեռնություն

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ