News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեւենի կաթոլիկ համալսարանի գենետիկները հաստատել են, որ Բելգիայի թագավոր Ալբերտ առաջինի մահվան վայրում հայտնաբերված արյունը իրականում պատկանում էր միապետին: Նա զոհվել է 1934-ին, ընկնելով ժայռի վրայից, սակայն նրա մահը շահարկումների առիթ էր դարձել ականատեսների բացակայության պատճառով: Հետազոտության արդյունքներով հոդվածը հրապարակվել է Forensic Science International: Genetics ամսագրում:

Թագավոր Ալբերտ առաջինի մահվան վայրը ուխտագնացության վայր է դարձել շատերի համար, իսկ քարերն ու տերեւները, որոնց վրա թագավորի արյունն էր, հավաքել ու պահպանել էին տեղի բնակիչները: Գիտնականները ձեռք են բերել այդ արյունոտ տերեւները ու համեմատել դրանց վրայի արյան ԴՆԹ-ն միապետի երկու ողջ ազգականների անալիզի արդյունքների հետ: Այդ ազգականներն են Սիմեոն 2-րդ Սաքսեն Կոբուրգ Գոթսկին, Բուլղարիայի վերջին թագավորը ու գերմանացի բարոնեսա Աննա Մարիա Գաքսթհաուզենը: Արդյունքները ցույց են տվել, որ արյունը իրոք Ալբերտ առաջինին էր պատկանում:

Բելգիայի թագավորը լեռնագնացությամբ էր զբաղվում: 1934-ի փետրվարի 17-ին նա ընկել էր, երբ բարձրանում էր Մարշ Լե Դամի մոտակայքում գտնվող մի լեռ: Սակայն նրա մահվան շուրջ այլ վարկածներ էլ էին առաջացել՝ այդ թվում քաղաքական սպանություն: Ասում էին, որ դժբախտ պատահարը բեմադրված է եղել: Գիտնականների խոսքով իրենց աշխատանքը հերքում է նման ենթադրությունները, սակայն մահվան հանգամանքների ամբողջական հետաքննությունն անհնար է կատարվածի վաղեմության, նաեւ «հուշանվերների որսորդների» պատճառով, որոնք ակամա ոչնչացրել են բոլոր նյութեղեն ապացույցները, հայտնում է Lenta–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ