News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Խորենացի փողոցում ոստիկանությունն անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում ցուցարարների նկատմամբ: Այս մասին այսօր`  հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նա կոչ արեց ցուցարարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած ոստիկանների նկատմամբ կիրառված պատժամիջոցները հասանելի դարձնել հանրությանը` հասարակությունը պետք է  համոզված լինի, որ այդ ոստիկաններն իսկապես պատժվել են, հեռացվել  աշխատանքից:

«Ամենաշատն անհանգստացնում է այն, թե ոստիկաններն ինչպես են վարվում քաղաքացիների հետ: Եթե անգամ ամենասուրբ գործն ես անում, չի կարելի է մարդկային արժանապատվությունը նվաստացնել, եթե ոստիկանները ջղագրգիռ են,  թող սառը ցնցուղ ընդունեն: Մենք պահանջում ենք գործողությունների թափանցելիություն, պատժել այն ոստիկաններին, որոնք անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել ցուցարարների նկատմամբ: Քանի որ ոստիկանության մեջ կան տմարդներ, որոնք իրենց թույլ են տալիս թքել մարդկանց վրա, պահանջում են համբուրել իրենց կոշիկները եւ այլն: Եվ  մեզ պետք է հասանելի լինի` այդ ոստիկանի անունը, պետք է վստահ լինենք, որ  աշխատանքից հեռացվել է եւ քրեական գործ է հարուցվել նրա նկատմամբ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ նշեց, որ Հայաստանի զարգացումն իշխանությունը սխալ «ռելսերի» վրա է դրել, որն էլ պատճառ է դարձել այսպիսի իրավիճակի ստեղծման. «Ապրիլյան դեպքերից հինգ ամիս է անցել, բայց մենք չենք տեսնում, որ մեր իշխանությունները սթափվել են: Ժիրայր Սեֆիլյանի բողոքի պատճառը տարածքի հարցը չէր միայն, այլ իշխանությունների կողմից  պարտվողական քաղաքականության վարումը: Ժամանակն է իսկապես սթափվելու, պետք չէ մոռանալ, որ իշխանությունն ուժեղ է ոչ թե իր ոստիկանությամբ եւ պատժիչ միջոցներով, այլ երբ ուժ է գտնում ժողովրդի պահանջին ընդառաջ գնալ»:

Նշենք, որ 9-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Նախօրեին ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբն այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը եւ վառվող մեքենան դուրս բերել փողոց: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։ Այդուհանդերձ, ըստ նրա, բանակցությունները շարունակվում են:

Հուլիսի 23-ին զինված խումբ ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ