News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորենացի փողոցում ծնունդ չառավ Հայաստանում պետական հեղաշրջումը, այնտեղ միայն թամաշա անողներ էին հավաքվել։ Այս մասին հուլիսի 25-ին լրագրողներին ասել է «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ փողոցում հավաքվել էին կամ ակտիվիստների ծանոթները կամ ուղղակի հետաքրքրասերները։ Փորձը ցույց է տալիս, որ հանրային դժգոհությունից զանգվածային հասարակական շարժում բռնկելու փորձերը Հայաստանի համար չեն։ «Օրինակներն ավելի քան բավական են՝ Աշոտ Մանուչարյան, Արամ Կարապետյան, Տիգրան Կարապետյան, Արկադի Վարդանյան եւ, բնականաբար, 2008-ի  մարտի 1-ի դեպքերը։ Բոլորը հույս ունեին ժողովրդին իրենց հետեւից տանել ամպագոռգոռ հայտարարություններով։ Եվ ամեն անգամ պարզվում էր, որ չի ստացվում»,– ասել է Ադիբեկյանը։

Սոցիոլոգն հույս ունի զինված հարձակման դեպքերի մասին հասարակական կարծիքի ավելի մանրամասն հետազոտություններ անցկացնել աշնանը։ Սակայն արդեն հիմա, հետեւելով իրադարձություններին, նա վստահաբար պնդում է, որ Հայաստանում փողոց դուրս չեն գալիս, այլ նայում են կողքից։ «Ստորագրահավաք կազմակերպել, նամակ գրել, խնդրեմ։ Բայց փողոց դուրս գալ՝ ոչ։ Բացի թամաշա անել սիրող խմբից»,– ասել է Ադիբեկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ