News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի սահմանադրական դատարանը հուլիսի 25-ի նիստի ժամանակ հաստատել է երկրի սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը: Այս մասին հայտնում է haqqin.az–ը

Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված փաստաթուղթը նախատեսում է փոփոխություններ անել Սահմանադրության 29 հոդվածներում: Նախատեսվում է ավելացնել նախագահի լիազորությունների ժամկետը ՝ դարձնելով յոթ տարի: Բացի դրանից կա նաեւ մի կետ, որով չեղարկվում է այն դրույթը, ըստ որի Ադրբեջանի նախագահ կարող է դառնալ երկրի այն քաղաքացին, որը 35 եւ ավելի տարեկան է:

Նախագիծը նախատեսում է ներդնել առաջին փոխնախագահի ու փոխնախագահների պաշտոններ, որոնց նշանակելու է հենց նախագահը: Ընդ որում եթե գործող Մայր օրենքով նախատեսվում է, որ նախագահի՝ ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու դեպքում մինչեւ հաջորդի ընտրությունը նրա լիազորությունները կատարում է վարչապետը, ապա ըստ առաջարկվող փոփոխությունների ՝ այդ գործառույթները նախատեսվում է վստահել առաջին փոխնախագահին:

Առաջարկվում է նաեւ Մայր օրենքում ավելացնել դրույթներ ՝ նախագահին Միլի Մեջլիսը լուծարելու ու նախագահի արտահերթ ընտրություններ հայտարարելու իրավունք տալու մասին:

Բացի դրանից, նախագծում ներառվելու է մի կետ, որը քաղաքացիներին տրամադրում է ոչ թե 25, այլ 18 տարեկանից խորհրդարանի պատգամավոր ընտրվելու իրավունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ