News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հասարակությունում շարունակվում է Նիսում ահաբեկչության օրը անվտանգության անբավարար միջոցառումների շուրջ ծագած բանավեճը: Վարչապետ Մանուել Վալսը համարում է, որ այդ բանավեճերը քաղաքական ենթատեքստ ունեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այդ շահարկումները ուղղված են կառավարությունը թուլացնելուն- հայտնել է Վալսը BFM-TV հեռուստաալիքի եթերում,- Դա անհրաժեշտ է դադարեցնել՝ հանուն զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի: Պետք է հնարավորություն տալ, որ իրավիճակը դատական մարմինները պարզաբանեն»:

Վարչապետը ստիպված է եղել նաեւ պաշտպանել Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնեւին: «Նա հրաշալի նախարար է ու բարձր բարոյական հատկանիշներով մարդ»,- նկատել է Վալսը, որի հայտարարությունների պատճառը լրատվամիջոցներում արվող նորանոր բացահայտումներն են:

Անցած հանգստյան օրերին Le Journal du Dimanche թերթը գրել էր, որ Կազնեւի ղեկավարած գերատեսչությունը փորձել է ճնշում գործադրել Նիսի մունիցիպալ ոստիկանության բարձրաստիճան աշխատակցի վրա, որպեսզի նա փոփոխություններ անի ահաբեկչության օրը Նիսում ձեռնարկված անվտանգության միջոցառումների մասին հաշվետվությունում: Այդ փաստաթուղթը պահանջել էր հենց ՆԳՆ-ն, ի պատասխան այն մեղադրանքներին, որ Անգլիական ափին ոստիկանության ներկայությունը անբավարար է եղել:

Մասնավորապես պարբերականը վստահեցնում է, որ Փարիզից պահանջել են հաշվետվությունում նշել, իբրեւ ահաբեկչության վայրում այդ օրը հերթապահել են ազգային ոստիկանությա ն աշխատակիցները, չնայած տեսահսկման կադրերը հակառակն են ապացուցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջանառության մեջ կդրվեն «Մարտի 1-ի» և ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժածներին հատուցում տալու օրինագծերը. Ալեն Սիմոնյան
Եվ, վերջինը այս պահի դրությամբ, կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին...
Հացադուլից 5 օր անց իմ ամուսնուն բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Սարի թաղի գործով կալանավորվածի կին
Հացադուլն ավելի է վատացնում նրա առողջական վիճակը...
Սարի թաղի գործով 10 կալանավորվածների հարազատները կրկին դատախազության դիմաց են
Նստացույցը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի...
Հռոմի Պապը հանդիպել է Նիսի ահաբեկչության զոհերի հարազատների հետ
Ես ուզում եմ կիսել ձեր ցավը, որն ավելի է սաստկանում, երբ ես մտածում եմ...
Նիսում ահաբեկչության հետեւանքով տուժածների ուղեւորությունը Վատիկան սկանդալի պատճառ է դարձել
Արդյոք տարբեր կրոնների ներկայացուցիչները պետք է ակնկալեն, որ իրենց համար կվճարեն ուղեւորություն դեպի Երուսաղեմ, Մեքքա կամ Բենարես» — իրենց հարց են տալիս ասոցիացիայում...
Ֆրանսիայում Նիսի ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով 8 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածները ֆրանսիացի եւ թունիսցի տղամարդիկ են: Նրանց հարցաքննում են...
Ամենաշատ