News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բուսակերների համար ստեղծված համբուրգերներով այսօր ոչ մեկին չես զարմացնի, բայց լոնդոնցի դիետոլոգ Լիբբի Լայմոնին դա հաջողվել է ՝ նա պատարստել էր աշխարհի ամենաօգտակար համբուրգերը, օգտագործելով միայն բուսական մթերքներ:

Համբուրգերի մեկ չափաբաժնում կա բջջանյութի, А, С եւ В վիտամինների, մագնիումի ու ցինկի մեկ օրվա նորման: Այդ համբուրգերի բաղադրատոմսում կա 50 բաղադրիչ, որոնցից յուրաքանչյուրը դրանց սննդարար հատկանիշների համար կարելի է անվանել սուպերմթերք: Առանց գլյուտենի պատրաստված հացի կազմում կա անանուխի կանաչ թեյ, կոտլետը պատրաստված նատոյից (ֆերմենտավորված սոյա), կինոայից, սնկերից ու բազուկից, պանրի դերը կատարում է կեշյուից պատրաստված բուսական պանիրը: Նաեւ համբուրգերի կազմում կան լոլիկ, ավոկադո, կիմչի, սպանախ, իսկ որպես համեմունք գործածված է բնական քացախ, թթխմորի խտանյութ, նուշի կաթ, սեւ քունջութ, ու ակաի հատապտուղներ: Ամենաօգտակար համբուրգերի հետ կարտոֆիլ ֆրիի փոխարեն խորհուրդ է տրվում մատուցել մանուշակագույն ու նարնջագույն քաղցր կարտոֆիլից չիպսեր ու մեղրամոմով, ջրիմուռներով, կոկոսի յուղով ու սեւ պղպեղով կակաո, հայտնում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ