News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Յոթամյա Շարլոտա Մաքլենանը, որը Դեւիդ Քեմերոնին նամակով հայտնել էր, որ տխրել է նրա հրաժարականի կապակցությամբ, պատասխան նամակ է ստացել, հայտնում է Daily Mail–ը

Հադերսֆիլդում ապրող աղջիկը իր նամակում խոստովանել էր, որ տխրել է, որ Քեմերոնը ստիպված է հեռանալ իր պաշտոնից: Բացի դրանից գրել էր, որ կկարոտի Քեմերոն վարչապետին:

Մաքլենանի մոր խոսքով, դուստրը ինքն է որոշել նամակ գրել: Մի քանի շաբաթից ընտանիքը պատասխան նամակ է ստացել: Նախկին վարչապետը գրել էր, որ շատ շնորհակալ է աղջկան աջակցության համար:

Չնայած Քեմերոնի հրաժարականի կապակցությամբ իր տխրությանը՝ Մաքլենանը գոհ է, որ Թերեզա Մեյն է նոր վարչապետ դարձել, քանի որ «նա աղջիկ է»: Մեյը դարձել է Մեծ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետը Մարգարեթ Թեթչերից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ